Գվարդիոլան` 11 օրում 4 խաղ անցկացնելու մասին. Դա լուրջ խնդիր չէ մեզ համար

Գվարդիոլան` 11 օրում 4 խաղ անցկացնելու մասին. Դա լուրջ խնդիր չէ մեզ համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի ու Անգլիայի Գավաթի խաղացանկը, ըստ որոնց «քաղաքայիններն» առաջիկա 11 օրում 4 խաղ են անցկացնելու:

«Չեմ կարծում, թե կհոգնենք, և դա մեզ համար լուրջ խնդիր կդառնա: Մենք լավ կազմ ունենք, որպեսզի ռոտացիայի դիմենք: Վերջին հանդիպումներում սկսել ենք լրջորեն կիրառել ռոտացիան: Օրինակ, Ժեզուսը 120 րոպե անցկացրեց «Լեսթերի» դեմ խաղում, իսկ «Բորնմութի» հետ մրցավեճին չմասնակցեց: Նա մեր թիմում ամենալավ բարձր պրեսինգի դիմող ֆուտբոլիստն է: Երբեք որևէ խաղացողի մոտ նման բան չեմ տեսել:

«Բորնմութի» հետ խաղաժամանակ ստացան նաև Դանիլոն, Բերնարդու Սիլվան և Գյունդողանը: Թիմում կա նաև Յայա Տուրեն: «Լեսթերի» դեմ մրցավեճում լավագույնն էր ճանաչվել Զինչենկոն, ով նախորդ խաղը նույնպես բաց թողեց: «Երեք օրում մեկ խաղ» խաղացանկում ռոտացիայի դիմելը պարտադիր է»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր թիմի անհարմար խաղացանկում կազմակերպիչների կողմից միտում էր նկատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում