Միջին գնահատականներով 2017 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները

Միջին գնահատականներով 2017 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները

Բրիտանական «Sky Sports» պարբերականը հրապարակել է իր վարկածով 2017 թվականի Եվրոպայի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը: Լավագույնին որոշելու համար հաշվարկվել են օրացույցային տարվա ընթացքում յուրաքանչյուր խաղում ֆուտբոլիստերին տրված միջին գնահատականը:

Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին այս տարվա ընթացքում 54 գոլ է խփել և այդ ցուցանիշով առաջին տեղում է:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնը և «Պարի Սեն Ժերմենի» առաջատար Նեյմարը: «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացած Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 53-րդ հորզիոնականը:

Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

2. Հարի Քեյն («Տոտենհեմ»)

3. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ)

4. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)

5. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»)

6. Դրիս Մերտենս («Նապոլի»)

7. Ռոմելու Լուկակու («Էվերթոն»/«Մանչեսթեր Յունայթեդ»)

8. Կևին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»)

9. Սաուլ Նիգես («Ատլետիկո»)

10. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում