Անմոռանալի խաղ Քեյնի համար. «Տոտենհեմի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Անմոռանալի խաղ Քեյնի համար. «Տոտենհեմի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմն» ընդունել է «Սաութհեմփթոնին» ու 5:2 հաշվով հաղթանակ տոնել:

Լոնդոնցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դելե Ալին ու Սոն Հին Մինը: «Սրբերը» պատասխանել են Սոֆիան Բուֆալի ու Դուշան Տադիչի խփած գոլերով:

Այդ հեթ-տրիկի շնորհիվ Քեյնը 2017 թվականին խփած իր գոլերի թիվը հասցրել է 56-ի ու դարձել տարվա լավագույն ռմբարկու: Նա շրջանցել է նախկին առաջատար Լիոնել Մեսսիին («Բարսելոնա»), ով իր հաշվին 54 գնդակ է հեղինակել: Ավելին, անգլիացին դարձել է օրացույցային տարվա ընթացքում Պրեմիեր լիգայում խփած գոլերի ռեկորդակիր: Նա 39 գոլ է հեղինակել ու գերազանցել Ալան Շիրերի լեգենդար ռեկորդը (36 գոլ), որը գրանցվել է 1995 թվականին:

«Տոտենհեմը» վաստակել է 37 միավոր ու բարձրացել չորրորդ հորիզոնական: «Սաութհեմփթոնը» 19 միավորով 13-րդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Տոտենհեմ» – «Սաութհեմփթոն»` 5:2
Գոլերը՝ Քեյն (22, 39, 67), Ալի (49), Սոն (51) – Բուֆալ (64), Տադիչ (82)

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում