«Մանչեսթեր Յունայթեդը» 90+1 րոպեին ոչ-ոքի կորզեց. Մխիթարյանի հաջող փոխարինումը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» 90+1 րոպեին ոչ-ոքի կորզեց. Մխիթարյանի հաջող փոխարինումը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բերնլիին» ու դժվարությամբ խուսափել պարտությունից: Գրանցվել է 2:2 հաշիվը:

Առաջին կեսից հետո «կարմիր սատանաները» 0:2 հաշվով զիջելիս են եղել, սակայն երկրորդում փոխարինման մտած Ջեսի Լինգարդը դուբլ է ձևակերպել և իր թիմին մեկ միավոր պարգևել: Անգլիացին առաջին գոլը հեղինակել է կրնկով կատարած գեղեցիկ հարվածով, իսկ երկրորդը` խառնաշփոթ իրավիճակում՝ 90+1 րոպեին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո: Նա իր ակտիվ գործողություններով տանտերերի խաղն ավելի բազմակողմանի է դարձրել: Հենրիխի նկատմամբ խախտումների համար հյուրերը երկու անգամ դեղին քարտ են ստացել: 28-ամյա ֆուտբոլիստը 59-րդ րոպեին նույնպես զգուշացվել է, երբ մրցակցի ֆուտբոլիստի հետ վիճաբանության մեջ է մտել:

«Մանչեսթեր Յունայթեդը» 43 միավորով պահպանել է երկրորդ տեղը: «Բերնլին» 33 միավորով 7-րդ հորզիոնականում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բերնլի»` 2:2
Գոլերը՝ Լինգարդ (53, 90+1) – Բարնս (3), Դեֆուր (36)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում