«Չելսիի» իսպանական հաղթանակը (տեսանյութ)

«Չելսիի» իսպանական հաղթանակը  (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» «Սթեմփորդ Բրիջում» ընդունել է «Բրայթոնին» ու 2:0 հաշվով առավելության հասել: Երկու գոլերն էլ գրանցվել են իսպանացի 4 ֆուտբոլիստների շնորհիվ։

Առաջին կեսում «կապույտների» ճնշումը գոլի չի վերածվել, սակայն երկրորդի սկզբում (46-րդ րոպե) հաշիվը բացվել է: Ընթացիկ մրցաշրջանում Անտոնիո Կոնտեի թիմի գլխավոր զենքերից մեկը դարձած կոմբինացիան, որի ժամանակ Սեսար Ասպիլիկուետան աջ եզրից լայնակի փոխանցում է կատարում դեպի Ալվարո Մորատան, կրկին արդյունավետ է ստացվել: Իսպանացի հարձակվողը մոտ տարածությունից գլխի հարվածով գրավել է դարպասը: 60-րդ րոպեին տանտերերն ամրապնդել են առավելությունը: Սեսկ Ֆաբրեգասի իրացրած անկյունայինից հետո Մարկոս Ալոնսոն գլխի հարվածով գոլ է խփել: 

Այդ հաղթանակի շնորհիվ «Չելսին» վաստակել է 42 միավոր և նվազագույնի հասցրել երկրորդ տեղում գտնվող «Մանեչսթեր Յունայթեդի» առավելությունը: «Բրայթոնը» 21 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում