Հայտնի է 2017 թվականի ռուսական ֆուտբոլի լավագույն խաղացողը

Հայտնի է 2017 թվականի ռուսական ֆուտբոլի լավագույն խաղացողը

«Футбол» շաբաթաթերթի անցկացրած ամենամյա հարցման արդյունքում 2017 թվականի ռուսական ֆուտբոլի լավագույն խաղացող է ճանաչվել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Քվինսի Պրոմեսը: «Կարմրասպիտակների» առաջատարը 419 միավոր է վաստակել: Հոլանդացու թիմն այս տարի դարձել է Ռուսաստանի չեմպիոն ու սուպերգավաթակիր:

Երկրորդ տեղը գրավել է նրա ակումբակից Դենիս Գլուշակովը (277), իսկ եռյակը եզրափակել է «Կրասնոդարի» ռմբարկու Ֆեոդոր Սմոլովը (254):

Քվեարկությանը մասնակցել են 279 լրագրողներ: Հարցաթերթիկում առաջին տեղում նշված ֆուտբոլիստը ստացել է 5 միավոր, երկրորդը` 3, իսկ երրորդը` 1:

«Футбол» շաբաթաթերթը լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունն անցկացնում է 1964 թվականից: Վերջին անգամ «Սպարտակի» ներկայացուցիչը պատվավոր մրցանակը ստացել էր 2000 թվականին, երբ լավագույնը ճանաչվել էր կիսապաշտպան Եգոր Տիտովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում