«Լիվերպուլը» ոչնչացրեց «Սուոնսիին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» ոչնչացրեց «Սուոնսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղային օրվա վերջին հանդիպումը կայացել է «Էնֆիլդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» ջախջախել է հետնապահ «Սուոնսիին»: Արձանագրվել է 5:0 հաշիվը:

Առաջին կեսում մերսիսայդցիները միայն մեկ գոլ են խփել․ 6-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն պտտեցրած, հիասքանչ հարվածով գրավել է մրցակցի դարպասի հեռավոր վերին անկյունը: Երկրորդ կեսում «կարմիրները» ևս չորս գոլ են խփել: Դուբլով աչքի է ընկել Ռոբերտո Ֆիրմինոն, մեկական գոլով` Տրենտ Ալեքսանդր Արնոլդը և Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը: Բրազիլացու երկրորդի գոլը նրան «նվիրել» է Մոհամեդ Սալահը:

Հատկանշական է, որ Յուրգեն Կլոպի թիմը վերջին երեք խաղերում 12 գոլ է խփել:

«Լիվերպուլը» 38 միավորով կրկին շրջանցել է «Տոտենհեմին» ու վերադարձել չորրորդ հորիզոնական: «Սուոնսին» 13 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում