Ազար. Վերջին 15 տարում չկան Մեսսիի ու «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլիստներ ու թիմեր

Ազար. Վերջին 15 տարում չկան Մեսսիի ու «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլիստներ ու թիմեր

«Չելսիի» հարձակվող Էդեն Ազարն ակումբի պաշտոնական հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է 2018 թվականի իր ակնկալիքների մասին: Հարցերից մեկը եղել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք դիմակայության մասին:

«Վերջին 10-15 տարում չկա «Բարսելոնայի» պես ուժեղ թիմ: Նույն ժամանակահատվածում չեմ տեսել նաև Մեսսիի մակարդակին նույնիսկ մոտ մեկ այլ ֆուտբոլիստի: Առաջիկա մեր դիմակայության ժամանակ կտեսնենք երկու մեծ խաղեր: Վստահ եմ` լուրջ փորձ ձեռք կբերեմ»,- ասել է բելգիացին:

«Չելսի» – «Բարսելոնա» առաջին խաղը կկայանա 2018 թվականի փետրվարի 20-ին, իսկ պատասխանը` մարտի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում