Մբապե. ՊՍԺ տեղափոխվելուց առաջ բանակցում էի «Ռեալի» հետ

Մբապե. ՊՍԺ տեղափոխվելուց առաջ բանակցում էի «Ռեալի» հետ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հաստատել է, որ փարիզյան ակումբ տեղափոխվելուց առաջ «Ռեալին» միանալու հնարավորություն է ունեցել:

«Այո, դա ճիշտ է: ՊՍԺ տեղափոխվելուց առաջ բանակցում էի «Ռեալի» հետ: Այժմ կարծում եմ` այդ պատմությունն ինձ ու «Ռեալի» համար արդեն անցյալում է»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ փարիզցիները «Մոնակոյից» մեկ տարով վարձակալել են ֆրանսիացուն և պարտավորվել մյուս տարվա ամռանը 180 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն հանդիպելու է հենց «Ռեալին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում