Հնարավոր է` «Միլանը» լուրջ կորստով խաղա «Ինտերի» դեմ

Հնարավոր է` «Միլանը» լուրջ կորստով խաղա «Ինտերի» դեմ

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, հնարավոր է, չհասցնի վերականգնվել մինչև «Ինտերի» դեմ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղը: Այդ մասին գրում է «Sky Sports»-ը:

18-ամյա ֆուտբոլիստն աճուկի հետ կապված խնդիրներ ունի։ Հատկանշական է, որ եթե իտալացին մասնակցի հանդիպմանը, այն կդառնա նրա համար հոբելյանական` 100-րդ խաղը «ռոսոներիի» կազմում:

«Միլան» – «Ինտեր» մրցավեճը կկայանա այսօր: Սկիզբը` Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում