Դյուրանտ. Խաղամակարդակով հավասար եմ Լեբրոնին
27/12/2017 13:43
Նմանատիպ
«Գոլդեն Սթեյթի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտը հայտարարել է, որ «Կլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսի մակարդակի խաղ է ցուցադրում:
«Մարդիկ արդեն տեսել են, թե ինչպես եմ խաղում ամենաբարձր մակարդակում և մրցակցում մի բասկետբոլիստի հետ, ում հաճախ անվանում են պատմության լավագույնը: Կարծում եմ` ապացուցել եմ, որ արժանի եմ նրա հետ համեմատությանը: Չեմ խոսում անհատական կամ թիմային մրցանակների մասին: Խոսքը միայն բասկետբոլ խաղալուն է վերաբերվում, ինչում Լեբրոնի հետ նույն խաղամակարդակի վրա եմ:
Երբ եզրափակչում նրա հետ պայքարում իրացրեցի այն հաղթական 3-միավորանոց նետումը, Լեբրոնն ասաց. «Բարի գալուստ մեծագույնների ցանկ»»,- ամերիկացու խոսքերն է մեջբերում «The San Jose Mercury News»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում