Մեսսին «սուպերկլասիկոյի» 83 տոկոս խաղաժամանակն անցկացրել է քայլելով

Մեսսին «սուպերկլասիկոյի» 83 տոկոս խաղաժամանակն անցկացրել է քայլելով

Վիճակագրական կայքերը շարունակում են վերլուծել Լա լիգայի 17-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը (0:3) և նոր տվյալներ հրապարակել:

«Bleacher Report»-ը հայտնում է, որ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին հանդիպման 83 տոկոս ժամանակահատվածն անցկացրել է քայլելով: Մնացած 10,8 % ժամանակն արգենտինացին թեթև վազքով է անցկացրել, 4,95%-ը` միջին տեմպի վազքով, իսկ 1,15 %-ը բարձր արագությամբ:

Նման ցուցանիշների պարագայում 30-ամյա ֆուտբոլիստը հասցրել է գոլ խփել, գոլային փոխանցում կատարել, 7 անգամ շրջանցել մրցակիցների խաղացողներին, 8 սուր փոխանցում կատարել (նույնքան ամբողջ «Ռեալի» ցուցանիշն է) և հանդիպման ամենաբարձր գնահատկանը ստանալ (10/10):

«Էլ Կլասիկոյի» շուրջ այլ վիճակագրական թվերի կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում