2017 թվականի հեթ-տրիկների առաջատարը

2017 թվականի հեթ-տրիկների առաջատարը

Անգլիայի հավաքականի ու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար 2017 թվականը փայլուն է ստացվել: Քեյնի մոտ հատկապես հաջող են եղել առանձին վերցրած մի շարք խաղերը, այլ ոչ թե երկար ժամանակահատվածում կայուն կերպով գոլեր խփելը:

Մասնավորապես, 24-ամյա ֆուտբոլիստն այս տարվա պաշտոնական խաղերում 8 հեթ-տրիկ է ձևակերպել: Այդ ցուցանիշով նա թոփ-5 առաջնությունների բացարձակ առաջատարն է,- գրում է «Bleacher Report»-ը:

Անգլիացին երեկ նաև գերազանցել է օրացույցային տարվա ընթացքում ԱՊԼ-ում խփած գոլերի 22 տարվա վաղեմության ռեկորդը, ինչպես նաև դարձել 2017 թվականի լավագույն ռմբարկու: Նա ակումբի ու հավաքականի կազմում 56 գոլ է հեղինակել:

Համեմատության համար նշենք, որ ռմբարկուական պայքարում նրա գլխավոր մրցակիցներ` Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոբերտ Լևանդովսկին, Էդինսոն Կավանին ու Սերխիո Ագուերոն միասին վերցրած 7 հեթ-տրիկ են հեղինակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում