USD
EUR
RUB

Հաբեթնակ Կուրղինյան. Հայաստանը երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունի

 

Երեկ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այս տարի այն ընտրական էր: Մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով անակնկալներ հիմնականում չեն գրանցվել, հաղթել են ուժեղները.

«Մրցաշարի արդյունքները բավարար եմ համարում, բայց մարզիչը միշտ ավելին է ցանկանում: Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսևորեցին, տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան, նրանք մեծ ներուժ ունեն: Սակայն աշխատելու տեղ, իհարկե, շատ կա:

Մրցաշարն անցկացվեց նոր կանոններով: Սա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ հաջորդ տարի հենց այդ կանոններով ենք հանդես գալու միջազգային մրցագորգերում: Երկու օր կշեռք, երկու քաշային կարգի ավելացում (79 կգ և 92 կգ) եւ այլն: Կարծում եմ՝ փոփոխությունները մեր վրա դրական ազդեցություն կունենան:

Հունվարի 17-ից Ծաղկաձորում հավաք կանցկացնենք: Սկսում ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մինչև աշխարհամասի առաջնությունը ևս մի քանի հավաք ու միջազգային մրցաշար կունենանք, որպեսզի մեր տղաները լիարժեք պատրաստ լինեն»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Կուրղինյանը:

Մարզիչը նաև հակիրճ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները.

«2017 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալ ունեցանք, վատ չէ: Բայց, ես կուզեի չեմպիոն տեսնել, որի համար տարիների մեծ աշխատանք է հարկավոր: Կփորձենք առաջիկայում անպայման հասնել ոսկե մեդալին:

Հիմա մեր գլխավոր նպատակն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Հավաքականի կազմում կընդգրկենք նաև երիտասարդ տղաներին, որոնք Տոկիո 2020-ի համար ավելի հեռանկարային են»,- ասաց մարզիչը:

Լրահոս
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը երրորդն է Դրեզդենի մրցաշարում Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն Իսրայելի բաց առաջնության հաղթողն է «Բավարիան» և «Բարսելոնան» պայմանավորվել են Կոունտինյոյի վարձակալության շուրջ «Վուլվերհեմփթոն»-ի դեմ խաղը մեծ փորձ էր. «Փյունիկ»-ի մարզիչ Արոնյանը մեկնարկում է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն հաջորդ շաբաթ Մենք կարող ենք ավելի լավ խաղալ. Յուրգեն Կլոպ «Արարատ-Արմենիա»-ին Բագրատաշենի մաքսատանը դիմավորել են աղ ու հացով Լևոն Արոնյանը` Սենթ-Լուիսի մրցաշարերի հաղթող Պատմական արդյունք. «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում է «Ալաշկերտի» կանանց թիմը զիջեց «Բեշիկթաշին» Երիտասարդական ԱԱ. Արման Ավագյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում Երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար «Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղի մրցավարները փոխվել են Կարևոր է բալանսավորել խաղը. Վարդան Մինասյան Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում երկրորդ տեղում է Ռոնալդուն բացատրել է իր և Մեսսիի տարբերությունը Մեսին զանգահարել է Նեյմարին՝ փորձելով համոզել չտեղափոխվել «Ռեալ» Ազատ ոճի հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը Լևոն Արոնյանը զբաղեցրեց առաջին տեղը Եռացատկորդ Լևոն Աղասյանը` ոսկե մեդալակիր Հաստատվել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի խաղացանկը Զավեն Անդրիասյանը Կավալա օփենում կիսեց 1-2-րդ հորիզոնականները ՀՖՖ-ն որակազրկել է Արտակ Դաշյանին Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ Գրոսմայստեր Արման Միքայելյանը երրորդն է Ռիգայում Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին և մնաց առաջատար ԵԱ. Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չհաղթահարեցին որակավորման փուլը Եվրոպայի առաջնությունում hայ պատանի բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Վրաստանում Բռնցքամարտ․ 9 մեդալ՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունից Նորայր Հախոյանը դուրս է եկել Թբիլիսիի մրցաշարի եզրափակիչ Լևոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրին և Սինգֆիլդի Գավաթին «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր հարձակվող ունի «Ուրարտու»-ի խաղերն այսուհետև տոմսերով կլինեն Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Աբու Դաբիի մրցաշարի 6-րդ տուրում Զավեն Անդրիասյանը Հունաստանում ընթացող մրցաշարի առաջատարն է «Ալաշկերտի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայում պարտվեց «Տվենտեին» Հունահռոմեական ոճի 11 ըմբիշ մասնակցում է Թբիլիսիի միջազգային մրցաշարին
website by Sargssyan