Հաղթանակ երկրորդ տուրում. Ջորջ Վեան դարձավ Լիբերիայի նախագահ

Հաղթանակ երկրորդ տուրում. Ջորջ Վեան դարձավ Լիբերիայի նախագահ

Ոսկե գնդակ-1995-ի մրցանակակիր Ջորջ Վեան դարձել է Լիբերիայի նախագահ: Այդ մասին տեղեկանում ենք «Mirror» պարբերականից:

Աֆրիկյան երկրի նախագահական ընտրությունների երկրորդ տուրում 51-ամյա նախկին ֆուտբոլիստը հաղթել է գործող փոխնախագահ Ջոզեֆ Բոկային: Նա նաև հաղթել էր առաջին տուրում, սակայն 50 տոկոս ձայներ չէր հավաքել։ Վեան ավելի շատ ձայներ է ստացել երկրի 15 մարզերից 12-ում:

Նշենք, որ «Մոնակոյի», ՊՍԺ-ի, «Միլանի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Մարսելի» նախկին հարձակվողը 2005 թվականին նույնպես մասնակցել էր նախագահական ընտրություններին, սակայն պարտվել էր երկրորդ տուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում