Կարասկոն հեռանում է «Ատլետիկոյից». Սիմեոնեն տվել է համաձայնությունը

Կարասկոն հեռանում է «Ատլետիկոյից». Սիմեոնեն տվել է համաձայնությունը

«Ատլետիկոյի» եզրային հարձակվող Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հեռանալու է ակումբից: As.com-ը հայտնում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակումբի ղեկավարության հետ զրույցում համաձայնություն է տվել բելգիացու տրանսֆերի վաճառքի շուրջ:

Արգենտինացին նման որոշում է կայացրել 24-ամյա ֆուտբոլիստի անկարգապահ պահվածքի պատճառով: Վինգերը հաճախ վիճաբանություններ է ունեցել թիմակիցների, ինչպես նաև ֆիզպատրաստության մարզչի հետ:

Հունվարին «Ատլետիկոյից» կհեռանան նաև վինգեր Նիկոլաս Գայտանը և կենտրոնական հարձակվող Լուսիանո Վյետոն:

Կարասկոյի փոխարինողն է դառնալու Վիտոլոն, ում տրանսֆերը մադրիդցիները «Սևիլյայից» ամռանը գնել են 36 միլիոն եվրոյով: Տրանսֆերային արգելքի պատճառով իսպանացին մինչև հունվար վարձավճարով տրվել էր «Լաս Պալմասին»:

Հիշեցնենք, որ նոր տարուց «Ատլետիկոյի» կազմում կկարողանա խաղալ նաև Դիեգո Կոստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում