Պաշտոնական. Վան Դեյկը տեղափոխվել է «Լիվերպուլ» (լուսանկար)

Պաշտոնական. Վան Դեյկը տեղափոխվել է «Լիվերպուլ» (լուսանկար)

«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերի մասին:

26-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, սակայն գործարքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ին: Հոլանդացին իր նոր թիմում հանդես է գալու 4 համարի մարզաշապիկով:

Տրանսֆերի մասին այլ տեղեկություններ նշված չեն, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն պաշտպանների համար կազմելու է ռեկորդային` 85 միլիոն եվրո: Վան Դեյկը տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո աշխատավարձ:

Հոլանդացին «սրբերի» կազմում էր հանդես գալիս 2015-16թթ. մրցաշրջանից:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում