ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթիի» 18-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթիի» 18-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի նախավերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է «Նյուքասլին» ու հաղթանակ տոնել: Գրանցվել է 1:0 հաշիվը: Միակ գոլը 31-րդ րոպեին խփել է Ռահիմ Սթերլինգը, ով օգտվել է Կևին Դե Բրյունեի գեղեցիկ փոխանցումից․ գնդակն անդրադառնալով դարպասաձողից, հայտնվել է դարպասում:

Հանդիպման ընթացքում «քաղաքայինների» երեք հարվածներից հետո (երկու անգամ` Ագուերո, մեկ անգամ` Դե Բրյունե) գնդակը դիպչել է դարպասաձողին:

Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայում 18-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել և թարմացրել ռեկորդը: «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 58 միավոր ու մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ առավելությունը հասցրել 15-ի: «Նյուքասլը» 18 միավորով 15-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում