Նիկշա Բավցևիչը ` տարվա լավագույն մարզիչ

Նիկշա Բավցևիչը ` տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն մարզչին: Հարցմանը մասնակցել է 26 մարզական լրագրող:

Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: Բավցևիչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում, որոնցից 4-ում տոնել է հաղթանակ:

Երկրորդ տեղում է Վահագն Հարությունյանը, ում գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող:

Եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում