Բասկետբոլային տարվա լավագույնները` Անդրանիկ Չրաբաշ և Աննա Ասլանյան

Բասկետբոլային տարվա լավագույնները` Անդրանիկ Չրաբաշ և Աննա Ասլանյան

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն: Հարցմանը մասնակցել են 26 մարզական լրագրողներ:

Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի և Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականաի և Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը, իսկ լավագույն եռյակը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը:

Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։ Երկրորդ տեղում է Ինգա Մանուչարյանը, իսկ եռյակը եզրափակում է Անի Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում