Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Ուսման Դեմբելեն

Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Ուսման Դեմբելեն

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ապաքինվել է վնասվածքից և շարունակում է պատրաստվել խաղադաշտ վերադառնալուն։ 

«Mundo Deportivo»-ն հաղորդում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի «Լևանտեի» հետ հունվարի 7-ին կայանալիք խաղին։ Դեկտեմբերի 6-ից Դեմբելեն մարզվել է ընդհանուր խմբում։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նորեկը ձախ ազդրի ջլի վնասվածք էր ստացել սեպտեմբերին։ Նախքան այդ Դեմբելեն նոր թիմում խաղացել էր ընդամենը 121 րոպե։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում