Սանչեսի դուբլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)

Սանչեսի դուբլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի վերջին խաղը կայացավ Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում․ «Քրիսթալ Փելասը» հյուրընկալեց «Արսենալին» և պարտություն կրեց՝ 2։3։

Հաշիվը բացվեց 25-րդ րոպեին, երբ «զինագործներին» առաջ մղեց Շկոդրան Մուստաֆին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Էնդրոս Թաունսենդը վերականգնեց հավասարությունը։ Խաղակեսի միջնամասում (62՛, 66՛) Ալեքսիս Սանչեսը դուբլ ձևակերպեց, որն արդյունքում դարձավ հաղթական։ Հանդիպման վերջնական հաշիվը 89-րդ րոպեին ձևակերպեց Ջեյմս Թոմկինսը։

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմն ունի 37 միավոր և հավասարվել է 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»։ «Քրիսթալ Փելասը» մնաց 18 միավորով՝ 16-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում