Պաշտոնական․ «Սևիլյան» նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ «Սևիլյան» նոր գլխավոր մարզիչ ունի

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան նոր աշխատանք ունի․ 43-ամյա իտալացի մասնագետը գլխավորելու է «Սևիլյան»։

Իսպանական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Մոնտելայի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2019 թվականի հունիսը։ Այսօր Մոնտելան պաշտոնապես կխզի «Միլանի» հետ դեռևս գործող պայմանագիրը, իսկ շաբաթ օրն առաջին մարզումը կանցկացնի «Սևիլյայում»։

Հիշեցնենք, որ «Միլանի» ղեկավարությունը Մոնտելային աշխատանքից ազատել է նոյեմբերի 27-ին, իսկ «Սևիլյայում» նա փոխարինելու է Էդուարդո Բերիցոյին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում