Ինչո՞վ է Ռոնալդուն գերազանցում Մեսսիին և Նեյմարին․ Կարլոսի պատասխանը

Ինչո՞վ է Ռոնալդուն գերազանցում Մեսսիին և Նեյմարին․ Կարլոսի պատասխանը

«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը համեմատական է անցկացրել մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի և իր հայրենակից Նեյմարի միջև։ Կարլոսը կարծում է, որ պրոֆեսիոնալիզմով և աշխատասիրությամբ Ռոնալդուն գերազանցում է մրցակիցներին։

-Ռոնալդուն տքնաջան աշխատել է իր տիտղոսները նվաճելու, հաջողությունների հասնելու համար։ Երբ խոսում են «Ոսկե գնդակի» կամ այլ մրցանակների մասին, պետք է հաշվի առնել, որ քվեարկությանը պատահական մարդիկ չեն մասնակցում։ Նրանք հասկանում են ֆուտբոլից, հետևում են վիճակագրությանը։

Ինքս ամեն օր տեսնում եմ՝ ինչպես է Ռոնալդուն աշխատում մարզումների ժամանակ։ Նրա աշխատանքը շատ է տպավորում։ Նա ցանկանում է ամեն օր կատարելագործվել։ Եվ ահա դրանով նա տարբերվում է Մեսսիից։ Լեոն ֆենոմեն է, Նեյմարի մասին խոսելու կարիք չկա․․․ Իսկ Կրիշտիանուն իր մեջ ամբողջացնում է պրոֆեսիոնալիզմը, կենտրոնացվածությունը, նպատակասլացությունը և աշխատասիրությունը։ Դրանով նա գերազանցում է բոլորին,- Կարլոսի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում