«Բարսելոնան» ցմահ պայմանագիր է առաջարկել Ռոբերտոյին

«Բարսելոնան» ցմահ պայմանագիր է առաջարկել Ռոբերտոյին

«Բարսելոնան» մտադիր է կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյին թիմում պահել մինչև նրա կարիերայի ավարտը:

As.com-ը հայտնում է, որ «բլաուգրանան» 25-ամյա ֆուտբոլիստին ցմահ պայմանագիր է առաջարկել: Կատալոնացու գործակալն իր հերթին մեկ այլ պայմաններով առաջարկ է կատարել, որը «կապտանռնագույնները» ներկայումս քննարկում են։ Կողմերը որոշ հարցերի շուրջ դեռ չեն կարողանում համաձայնության հասնել, սակայն երկուսն էլ մտադիր են շարունակել համագործակցությունը:

Ռոբերտոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում