Գվարդիոլա. Մեր թիմում սուպերմեն կա

Գվարդիոլա. Մեր թիմում սուպերմեն կա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդիի մասին:

«Մեր թիմում սուպերմեն կա: Օտամենդին է: Եթե ցանկանամ առանձնացնել մեր այն ֆուտբոլիստին, ով ընթացիկ մրցաշրջանում բոլորից շատ է արժանի հարգանքի, դա կլինի Նիկոլասը»,- կատալոնացու խոսքն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

Անգլիյի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 19 խաղում արգենտինացին 4 գոլ է խփել: «Մանչեսթեր Սիթին» այդ հանդիպումներից 9-ում սեփական դարպասն անառիկ է պահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում