«Լիվերպուլի» կամային հաղթանակը «Լեսթերի» նկատմամբ. Սալահը կրկին փայլեց (տեսանյութ)

«Լիվերպուլի» կամային հաղթանակը «Լեսթերի» նկատմամբ. Սալահը կրկին փայլեց (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունել է «Լեսթերին» ու 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Արդեն 3-րդ րոպեին «աղվեսներն» հաշվի մեջ առաջ են անցել: Արագ գրոհի ժամանակ Ռիյադ Մարեզը գնդակը հասցեագրել է Ջեյմի Վարդիին, ով գրավել է անպաշտպան դարպասը: Մերսիսայդցիները հսկայական առավելություն են ունեցել, բայց միայն երկրորդ խաղակեսում են կարողացել հաղթանակ կորզել: «Լիվերպուլի» լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահն անհատական, տպավորիչ անցումների շնորհիվ երկու անգամ (53, 76 րոպեներ) գրավել է Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը:

Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 41 միավոր ու մնացել չորրորդ տեղում: «Լեսթերը» 27 միավորով 8-րդ հորիզոնականում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում