«Չելսին» ջախջախել է «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

«Չելսին» ջախջախել է «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Չելսին» խոշոր հաշվով հաղթանակ է տոնել: Լոնդոնցիներն ընդունել են «Սթոք Սիթիին» ու 5 անպատասխան գոլ խփել:

Առաջին կեսում «կապույտների» կազմում աչքի են ընկել Անտոնիո Ռուդիգերը (3-րդ րոպե), Դենի Դրինկուոթերը (9) և Պեդրոն (23), իսկ երկրորդում` Վիլիանն (73, 11մ.) ու Դավիդե Ձապակոստան (88): Ամենագեղեցիկը ստացվել է Դրինկուոթերի գոլը, որը գրանցվել է հետաքրքիր հետագծով ընթացած հարվածից հետո: «Սթոք Սիթին» խաղի ընթացքում միայն մեկ հարված է կատարել:

Այսպիսով, «Չելսին» վաստակել է 45 միավոր և բարձրացել երկրորդ հորիզոնական: Անտոնիո Կոմտեի թիմին կարող է շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդը», որն այսօր մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ: «Սթոք Սիթիի» հաշվին գրանցված է 20 միավոր. թիմը զբաղեցնում է 14-րդ տեղը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում