«Ռոման» խաղավերջում բաց է թողել հաղթանակը (տեսանյութ)
30/12/2017 19:57
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» միավորների կորուստ է թույլ տվել: Հիանալի մարզավիճակում գտնվող «Սասուոլոյի» դեմ տնային խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին Էդին Ջեկոյի փոխանցումից հետո բացել է կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին: Երկրորդ խաղակեսում` 78-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը հավասարեցրել է Սիմոնե Միսիրոլին:
Այդ սայթաքումից հետո «գայլերը» 39 միավորով մնացել են չորրորդ տեղում: «Սասուոլոն» 21 միավորով արդեն 14-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում