Թոփ-5 լիգաներ. «Չելսիում» իսպանացիներն ավելի շատ գոլ են խփել, քան ցանկացած այլ թիմում

Թոփ-5 լիգաներ. «Չելսիում» իսպանացիներն ավելի շատ գոլ են խփել, քան ցանկացած այլ թիմում

«Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը գոլի հեղինակ է դարձել «Սթոք Սիթիի» դեմ խաղում (5:0):

Skysports.com-ը գրում է, որ դա լոնդոնյան թիմում խաղացող իսպանացիների 21-րդ գոլն էր Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում: 10 գոլ հեղինակել է Ալվարո Մորատան, 5` Մարկոս Ալոնսոն, իսկ 4 անգամ աչքի է ընկել Պեդրոն: Մեկական գոլեր խփել են նաև Ֆրանսեսկ Ֆաբրեգասն ու Սեսար Ասպիլիկուետան:

Այսպիսով, «Չելսիում» հանդես եկող իսպանացի ֆուտբոլիստներն ավելի շատ գոլ են խփել, քան թոփ-5 առաջնությունների ցանկացած այլ թիմում հանդես եկող նրանց հայրենակիցները: Հաշվարկը վերաբերվում է նաև Լա լիգային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում