Ա Սերիա. Տուրի կենտրոնական խաղում հաղթող չի եղել (տեսանյութ)

Ա Սերիա. Տուրի կենտրոնական խաղում հաղթող չի եղել (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» մրցել է «Լացիոյի» հետ: Միլանում կայացած հանդիպման ժամանակ դարպասի գրավում չի եղել, և գրանցվել է 0:0 հաշիվը:

Անկախ գոլազուրկ արդյունքից` վտանգավոր պահերը շատ են եղել, հատկապես «արծիվների» մոտ: Երկու թիմերը միասին 22 հարված են կատարել ու 18 անկյունային խաղարկել:

Այսպիսով, արդեն վերջին 6 մրցավեճերում «ներաձուրին» խաղային ժամանակում հաղթանակ չի տոնել (միայն մեկ հաղթանակ 11-մետրանոց հարվածաշարում): Նման ճգնաժամի պատճառով Ա Սերիայում 41 միավոր վաստակած «Ինտերն» արդեն 7 միավորով զիջում է առաջատար «Նապոլիին»: «Լացիոն» 37 միավորով 5-րդ տեղում է, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում