ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավն ընդհատվեց (տեսանյութ)

ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավն ընդհատվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է «Քրիսթալ Փելասին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Հանդիպման ընթացքում «քաղաքայինները» մի քանի գոլային պահեր են ունեցել, սակայն չեն կարողացել գրավել դարպասը: Փոխարենը, լոնդոնցիները հնարավորություն են ունեցել 90+2 րոպեին հաղթանակ կորզել, երբ Վիլֆրիդ Զահան 11-մետրանոց հարվածի իրավունք է վաստակել: Նշակետին մոտեցած Լուկա Միլիվոևիչի հարվածից դետո դարպասապահ Էդերսոնը փրկել է հյուրերին:

Տարվա վերջին խաղը «Մանչեսթեր Սիթիի» համար անհաջող է եղել նաև վնասվածքների տեսանկյունից: Հանդիպման ընթացքում Գաբրիել Ժեզուսն ու Կևին դե Բրյունեն վնասվածքների պատճառով չեն կարողացել շարունակել մրցավեճը:

Այսպիսով, ընդհատվեց Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը, որը կազմեց 18 անընդմեջ խաղ: 2013-14թթ․ մրցաշրջանում «Բավարիայի» սահմանած ռեկորդին մնում էր մեկ հաղթանակ: Պեպ Գավրդիոլայի թիմը 59 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Քրիսթալ Փելասը» 19 միավորով 17-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում