«Ատլետիկոն» ներկայացրել է Դիեգո Կոստային ու Վիտոլոյին (լուսանկարներ)

«Ատլետիկոն» ներկայացրել է Դիեգո Կոստային ու Վիտոլոյին (լուսանկարներ)

Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում տեղի է ունեցել «Ատլետիկոյի» նորեկներ Դիեգո Կոստայի ու Վիտոլոյի շնորհանդեսը:

Մադրիդցիների մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսպանացի վինգերն ընտրել է 23 համարի մարզաշապիկը, իսկ անվանի հարձակվողը` 18: Վերջինս «Չելսի» տեղափոխվելուց առաջ «Ատլետիկոյում» կրում էր 19 համարի խաղաշապիկը:

Հիշեցնենք, որ Վիտոլոն «հնդիկների» խաղացող էր դարձել ամռանը, սակայն ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքի պատճառով մինչև հունվար չէր կարող հայտավորվել խաղերին և ստիպված էր վարձավճարով հանդես գալ «Լաս Պալմասում»: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Սևիլյան» ստացել է 36 միլիոն եվրո:

Դիգեո Կոստան «Չելսիից» հեռացել էր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտի պատճառով: Լոնդոնցիներն ու մադրիդցիներն աշնանը համաձայնեցրել էին 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից և կազմելու է 66 միլիոն եվրո:

Երկու ֆուտբոլիստներն էլ իրավունք կունենան մասնակցելու հունվարի 3-ին «Լեյդայի» դեմ կայանալիք գավաթային խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում