«Nike»-ը ժամկետից շուտ է հայտարարել Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Nike»-ը ժամկետից շուտ է հայտարարել Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Բարսելոնայի» տեխնիկական հովանավոր «Nike» ընկերությունը հայտարարել է, որ իր առցանց խանութում արդեն հնարավոր է գնել «Բարսելոնայի» գույներով կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մարզաշապիկները:

«Ֆիլիպե Կոուտինյոն պատրաստ է փայլել «Կամպ Նոու» մարզադաշտում: Գնեք «Բարսելոնայի» մարզաշապիկը «կախարդի» անունով»,- գրված է եղել հայտարարության մեջ:

Հետագայում հայտարարությունը ջնջվել է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «բլաուգրանան» պատրաստվում է 150 միլիոնե եվրոյով «Լիվերպուլից» գնել բրազիլացու տրանսֆերը, սակայն ակումբները դեռ պաշտոնական հայտարարություն չեն տարածել: Տեղեկություն կա նաև, որ 25-ամյա ֆուտբոլիստն իր համար արդեն տուն է փնտրում Բարսելոնայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում