Թոփ-5 լիգաներ. 2017 թվականին ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստները

Թոփ-5 լիգաներ. 2017 թվականին ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստները

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը դարձել է թոփ-5 առաջնությունները ներկայացնող ակումբներում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը: 20-ամյա խաղացողը ավարտվող տարվա ընթացքում տարբեր մրցաշարերում 61 պաշտոնական հանդիպման է մասնակցել,- հայտնում է «Daily Mail»-ը:

Անգլիացուն հաջորդում է Մարսելի «Օլիմպիկի» հարձակվող Վալեր Ժերմենը, ով մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է «Մոնակոյի» կազմում:

Ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների թոփ-10-ը.

1. Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 61 խաղ

2. Վալեր Ժերմեն («Մոնակո»/«Մարսել») – 60

3-4. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 58

3-4. Բերնարդու Սիլվա («Մոնակո»/«Մանչեսթեր Սիթի») – 58

5-7. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 57

5-7. Սաուլ Նիգես («Ատլետիկո») – 57

5-7. Իվան ռակիտիչ («Բարսելոնա») – 57

8. Վիլիան («Չելսի») – 55

9-12. Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»/«Միլան») – 54

9-12. Ֆաբինյո («Մոնակո») – 54

9-12. Ժոաու Մոուտինյո («Մոնակո») – 54

9-12. Կազեմիրո («Ռեալ») – 54

Հետևեք մեզ նաև Telegram-ում