Վենգերը գերազանցեց Ֆերգյուսոնի ռեկորդը

Վենգերը գերազանցեց Ֆերգյուսոնի ռեկորդը

«Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած մարզիչը:

Ֆրանսիացու համար ռեկորդային է դարձել Անգլիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ արտագնա հանդիպումը (1:1) 68-ամյա մասնագետի համար դա 811-րդ խաղն էր «զինագործների» ղեկին:

Մինչև այդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացին ԱՊԼ-ում 810 խաղ է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում