Հայտնի են Գաբրիել Ժեզուսի ապաքինման ժամկետները

Հայտնի են Գաբրիել Ժեզուսի ապաքինման ժամկետները

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը ծնկի լուրջ վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (0:0): Նա  հարկադրված փոխարինվել է առաջին խաղակեսում:

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ բրազիլացու ապաքինման համար պահանջվելու է 1-2 ամիս,- տեղեկանում ենք bbc.com-ից: 

Նշենք, որ նախորդ տարվա փետրվարին ստացած վնասվածքի պատճառով 20-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել 2,5 ամիս:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ժեզուսը մասնակցել է 18 խաղի, որոնցում 8 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում