Նեյմարը` Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստ

Նեյմարը` Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարն արժանացել է «Ոսկե սամբա» մրցանակին, որը տրվում է Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստին: Այդ մասին տեղեկանում ենք sambafoot.com-ից:

25-ամյա ֆուտբոլիստը երրորդ անգամ է ստանում այդ մրցանակը, ինչի շնորհիվ հավասարվել է ռեկորդակիր Տյագո Սիլվային: Բրազիլիայի հավաքականի առաջատարը լավագույնն էր ճանաչվել նաև 2014 և 2015 թվականների ելույթների համար:

Հաղթողը որոշվել է լրագրողների, նախկին ֆուտբոլիստների և երկրպագուների քվեարկության համատեղ հաշվարկի միջոցով:

Լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի.

1. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ) – 27, 71 %

2. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ») – 16, 64 %

3. Մարսելո («Ռեալ») – 14,43 %

4. Պաուլինյո («Գուանչժոու Էվերգրանդ»/«Բարսելոնա») – 13,64 %

5. Կազեմիրո («Ռեալ») – 7,19 %

Ուշագրավ է, որ երկրպագուները լավագույնն են ճանաչել Պաուլինյոյին, նախկին ֆուտբոլիստները` Նեյմարին, իսկ լրագրողները` Մարսելոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում