Մեսսին տարվա լավագույնն է ճանաչվել նաև «Marca»-ի վարկածով
Նմանատիպ
Եվրոպական հեղինակավոր պարբերականները շարունակում են ամփոփել տարին և հրապարակում են 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների իրենց ցանկերը: Մադրիդյան «Marca» թերթն իր ցուցակը ներկայացնում էր վերջին 10 օրերի ընթացքում` 10-ական ֆուտբոլիստներով:
Այսպիսով, իսպանացիների վարկածով 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է: Արգենտինացին ավելի քան երկու անգամ շատ ձայն է ստացել երկրորդ տեղը զբաղեցրած Կրիշտիանու Ռոնալդուից («Ռեալ»): Մեսսին հավաքել է ընդհանուր ձայների 56 տոկոսը, իսկ պորտուգալացին` 25:
Ավելի վաղ Լիոնելը լավագույնն էր ճանաչվել նաև «The Guardian»-ի ու «Sky Sports»-ի վարկածներով, իսկ Կրիշտիանուն` «Ֆրանս Ֆուտբոլի»:
Լավագույն եռյակը եզրափակել է մադրիդցիների մեկ այլ ֆուտբոլիստ` Իսկոն: Իսպանացին ստացել է ձայների 6 տոկոսը:
Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)
3. Իսկո («Ռեալ»)
4. Հարի Քեյն («Տոտենհեմ»)
5. Լուկա Մոդրիչ («Ռեալ»)
6. Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ)
7. Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)
8. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ»)
9. Սերխիո Ռամոս («Ռեալ»)
10. Կևին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»)
Թոփ-100-ի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում