«Մանչեսթեր Սիթիի» առավելությունը կրկին 15 միավորի հասավ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթիի» առավելությունը կրկին 15 միավորի հասավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Ուոթֆորդին» ու վստահ հաղթանակ տոնել: Գրանցվել է 3:1 հաշիվը:

«Քաղաքայինները» հաշիվը բացել են արդեն 38-րդ վայրկյանին: Դավիդ Սիլվա – Լերոյ Սանե – Ռահիմ Սթերլինգ կոմբինացիան ավարտվել է անգլիացու գոլով: 13-րդ րոպեին Կևին դե Բրյունեի սուր փոխանցումից հետո Կրիստիան Կաբասալեն ինքնագոլի հեղինակ է դարձել:  63-րդ րոպեին Դե Բրյունեի հերթական փոխանցումից հետո դարպասապահ Էուրելիո Գոմեսը գնդակը բաց է թողել ձեռքերից, և Ագուերոն այն ուղարկել է ցանցից ներս: Արգենտինացին փոխանցման պահին խաղից դուրս վիճակում է եղել, սակայն մրցավարը դա չի նկատել:

Վերջին 10 րոպեներն անցել են հյուրերի առավելությամբ: 82-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիան ավարտվել է Անդրե Գրեյի գոլով: Հետագայում հաշիվը չի փոխվել:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 62 միավոր ու մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ առավելությունը կրկին հասցրել 15 միավորի:  «Ուոթֆորդը» 25 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում