Եթե Ռոնալդուն և Մեսսին չլինեին․․․

Եթե Ռոնալդուն և Մեսսին չլինեին․․․

Արդեն 10 տարի է՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին մեկը մյուսի հետևից ռեկորդներ են գրանցում: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն առաջարկում է մի պահ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ եվրոպական ֆուտբոլն առանց «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարների:

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (ներառյալ որակավորման փուլը)

Այս պահին՝ Ռոնալդու (115)
Կլիներ՝ Ռաուլ Գոնսալես (71)

Եթե խոսենք կարիերան շարունակող ֆուտբոլիստների մասին, ապա առաջատարը Կարիմ Բենզեման կլիներ: «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում 53 գոլ է խփել և հիմա լավագույնների ցուցակում 5-րդն է: Եթե Ռոնալդուն չլիներ մադրիդյան թիմի հարձակման գծի գլխավոր գործող անձը, գուցե Բենզեմայի անվան դիմաց այլ ցուցանիշ գրված լինել։

Եվրագավաթների լավագույն ռմբարկու

Այս պահին՝ Ռոնալդու (117)
Կլիներ՝ Ռաուլ Գոնսալես (77)

Պորտուգալա-արգենտինական դուետի բացակայության դեպքում այստեղ կարիերան շարունակող ֆուտբոլիստների շարքում առաջինը Զլատան Իբրահիմովիչը կլիներ, ով 56 գոլով այժմ 10-րդ տեղում է:

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուներն ըստ մրցաշրջանների

Արդեն 10 տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայում լավագույն ռմբարկուի տիտղոսը կա՛մ Ռոնալդուն է ստանում, կա՛մ Մեսսին: Պորտուգալացին 6 անգամ է այս հաջողությանը հասել: Այսպիսին կլիներ աղյուսակը, եթե այս երկու գերաստղերին մի կողմ թողնեինք.

  • 2007-08թթ․ մրցաշրջան – Տորրես, Դրոգբա, Ջերրարդ
  • 2008-09թթ․ – Ջերրարդ, Քլոզե
  • 2009-10թթ․ – Օլիչ
  • 2010-11թթ․ – Մարիո Գոմես, Էտո
  • 2011-12թթ․ – Մարիո Գոմես
  • 2012-13թթ․ – Լևանդովսկի
  • 2013-14թթ․ – Իբրահիմովիչ
  • 2014-15թթ․ – Նեյմար
  • 2015-16թթ․ – Լևանդովսկի
  • 2016-17թթ․ – Կավանի, Լևանդովսկի

Բոլորից հաճախ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու դարձած ֆուտբոլիստը

Այժմ՝ Ռոնալդու (6)
Կլինեին՝ Ռուդ Վան Նիստերլոյ, Լևանդովսկի (3)

Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփողը

Այժմ՝ Ռոնալդու – 17 (2013-14թթ․)
Կլինեին՝ Վան Նիստերլոյ – 12 (2002-03թթ․), Մարիո Գոմես-12 (2011-12թթ․)

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի (ՈւԵՖԱ-ի վարկածով) մրցանակն ամենաշատը  ստացած ֆուտբոլիստը

Այժմ՝ Ռոնալդու (3)
Կլինեին՝ Չավի Էրնանդես, Ինյեստա, Ռիբերի, Նոյեր, Սուարես, Գրիզման, Բուֆֆոն (1)

«Ոսկե գնդակների» թվով առաջատարները

Այժմ՝  Մեսսի, Ռոնալդու (5)
Կլինեին՝ Պլատինի, Կրուիֆ, վան Բաստեն (3)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ամենաշատ գոլ խփողը

Այժմ՝ Մեսսի, Ռոնալդու (60)
Կլիներ՝ Բենզեմա (40)

Ամենաշատ հեթ-տրիկները Չեմպիոնների լիգայում

Այժմ՝ Մեսսի, Ռոնալդու (7)
Կլինեին՝ Ինձագի, Մարիո Գոմես, Լուիս Ադրիանո (3)

Տարվա թիմում (ՈւԵՖԱ-ի վարկածով) ամենաշատը հայտնված ֆուտբոլիստը 

Այժմ՝ Ռոնալդու (11)
Կլինեին՝ Կասիլյաս, Պույոլ, Ռամոս, Ինյեստա (6)

Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն

Այժմ՝ Ֆերենց Պուշկաշ (84)

Այս բարձունքին Ռոնալդուն դեռ պետք է հասնի։ Հաշվի առնելով Կրիշտիանուի՝ Պորտուգալիայի հավաքականում խփած 79 գոլը՝ դա միայն ժամանակի հարց է։ Դավիդ Վիլյան կարիերան շարունակող ֆուտբոլիստներից ամենամոտն է կանգնած նրան և 8-րդ հորիզոնականում է: Վիլյան 3 տարվա ընդմիջումից հետո վերջերս կրկին հրավիրվեց Իսպանիայի հավաքական: 36-ամյա հարձակվողի ակտիվում այժմ 59 գոլ կա գրանցված:

Աղբյուր՝ uefa.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում