Խաղից դուրս և բարեհաջող անդրադարձ. «Տոտենհեմը» կրկին հաղթել է (տեսանյութ)

Խաղից դուրս և բարեհաջող անդրադարձ. «Տոտենհեմը» կրկին հաղթել է (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել է «Սուոնսիին» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը բացվել է 12-րդ րոպեին, երբ Կրիստիան Էրիկսենի փոխանցումից հետո Ֆերնանդո Լյորենտեն գլխի հարվածով առաջ է մղել լոնդոնցիներին: Հետագայում պարզ է դարձել, որ իսպանացին խաղից դուրս վիճակում է եղել, սակայն գոլը գրանցվել է: Խաղավերջում (89) Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ամրապնդել է հաղթանակը: Փոխարինման մտած Քեյնի փոխանցումից հետո Դելե Ալին մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի դիմաց: Սկզբում նրա հարվածը Լուկաշ Ֆաբիանսկին հետ մղել, բայց այն անդրադարձել է անգլիացուց և հայտնվել դարպասում:

Վերջին վեց խաղում հինգերորդ հաղթանակը տոնելու շնորհիվ «Տոտենհեմը» վաստակել է 40 միավոր ու շրջանցել 5-րդ տեղը զբաղեցնող «Արսենալին» (38): «Սուոնսին» 16 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում