USD
EUR
RUB

Թոփ-15․ Մարզիչներից ո՞ւմ աշխատանքն է ամենաբարձրը գնահատվում

 

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլինգ արժեցող նոր պայմանագիր է առաջարկել Խոսեպ Գվարդիոլային: Քանի դեռ կատալոնացի մասնագետը չի ընդունել առաջարկը, տեսնենք՝ այժմ որ մարզիչներն են առանձնանում բարձր աշխատավարձով։

15. Ռաֆայել Բենիտես, 4 մլն ֆունտ սթերլինգ

«Նյուքասլում» իսպանացի մարզիչը տարեկան մոտ 4.5 մլն ֆունտ է վաստակում: Ոչ պաշտոնական տվյալներով, նույնքան վաստակում է նաև «Զենիթում» աշխատող Ռոբերտո Մանչինին: Բենիտեսը Պրեմիեր լիգայից դուրս մնացած թիմի ղեկը ստանձնել էր 2016-ի գարնանը, ապա այն առաջնորդել դեպի բարձրագույն առաջնություն: 

14. Ունայի Էմերի, 5 մլն եվրո

Էմերին արդեն երկրորդ մրցաշրջանն է, որ 5 մլն եվրո տարեկան աշխատավարձի դիմաց գլխավորում է «Պարի Սեն Ժերմենը»: Նա բարդ խնդիր ունի իր առջև դրված՝ գլուխ հանել իրենից բարձր աշխատավարձ ստացող աստղային ֆուտբոլիստների հետ: Թիմի համար դեռևս բարենպաստ շրջան է Լիգա 1-ում և Չեմպիոնների լիգայում, թեև Էմերին գերխնդիր ՉԼ-ում, որի 1/8 եզրափակչում հանդիպելու է գործող գավաթակիր «Ռեալին»: Պարտվելու դեպքում կվտանգի աշխատանքը:

13. Դիեգո Սիմեոնե, 6 մլն եվրո

Դիեգոն բազմիցս կարող էր լքել «Ատլետիկոն» ու ավելի բարձր աշխատավարձով այլ ակումբ տեղափոխվել, բայց արգենտինացին շարունակում է կարիերա կերտել իսպանական թիմում ու ընդհանուր առմամբ վատ չի վարձատրվում: 

12. Մաուրիսիո Պոչետինո, 5.46 մլն ֆունտ սթերլինգ

Եվս մեկ արգենտինացի մեր ցուցակում: «Տոտենհեմը» գլխավորող Պոչետինոն 1.5 տարի առաջ նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ ու հիմա տարեկան 6.1 մլն եվրո է վաստակում: Վատ չէ դեռևս տիտղոս չնվաճած մարզչի համար: 

11. Ռոնալդ Կուման, 6 մլն ֆունտ սթերլինգ

Հոլանդացուն արդեն հասցրել են հեռացնել «Էվերթոնից», բայց նրա բանկային հաշիվը դրանից չի նվազել: Կումանը տարեկան 6.8 մլն եվրո էր վաստակում: Ըստ մարզչի, իր գլխավոր անհաջողությունն այն էր, որ ակումբը որպես Ռոմելու Լուկակուին փոխարինող չգնեց Օլիվյե Ժիրուի տրանսֆերը։

10. Անտոնիո Կոնտե, 6.5 մլն ֆունտ սթերլինգ

Այս տարվա ամռանը Կոնտեն «Չելսիի» հետ նոր պայմանագիր կնքեց․ Ռոման Աբրամովիչը շտապեց շնորհակալություն հայտնել Անգլիայի առաջնության չեմպիոն թիմի մարզչին: Ըստ նոր պայմանագրի, մարզիչը 7.3 մլն եվրո է վաստակում ամեն տարվա աշխատանքի դիմաց: 

9. Յուրգեն Կլոպ, 7 մլն ֆունտ սթերլինգ

«Լիվերպուլում» տարեկան 7.9 մլն եվրո վաստակելով՝ Կլոպը լավ արդյունք է ցույց տալիս: ԱՊԼ-ում թիմը պայքարում է լավագույն քառյակի համար, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հանդիպելու է «Պորտուին»։

8. Զինեդին Զիդան, 8 մլն եվրո

Չեմպիոնների լիգայում երկու անգամ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը նվաճած մարզիչը նույնիսկ հնգյակում չէ: Միայն 2017-ի ամռան վերջում «Ռեալի» ղեկավարությունը նոր պայմանագիր առաջարկեց Զիդանին ու կրկնակի բարձրացրեց աշխատավարձը: Ասում են, որ ֆրանսիացին առանց սակարկելու է ստորագրել պայմանագիրը: 

7. Արսեն Վենգեր, 8 մլն ֆունտ սթերլինգ

Ակումբի երկրպագուներից շատերը ցանկանում էին, որ Վենգերը հեռանար «Արսենալից», բայց նա ոչ միայն մնաց, այլև տարեկան 9 մլն եվրո արժողությամբ նոր պայմանագիր ստորագրեց: Ֆրանսիացին իրեն լավ է զգում «Արսենալում», թեև թիմի խաղում առաջընթաց չկա: 

6. Ֆաբիո Կապելո, 10 մլն եվրո

Ռուսաստանի հավաքականի հետ աշխատանքից հետո Կապելոն դադար վերցրեց: Հետո Չինաստանից գայթակղիչ առաջարկ ստացավ ու չերկմտեց: «Ցզյանսու Սունինի» ղեկին նա տարեկան 10 մլն եվրո է վաստակում:

5. Անդրե Վիլաշ-Բոաշ, 12 մլն եվրո

Մոտ մեկ ամիս առաջ ավարտվեց մարզչի ու «Շանհայ ՍԻՊԳ»-ի պայմանագիրը: Նա Չինաստանում տարեկան 12 մլն եվրո էր վաստակում, բայց մերժեց երկարաձգել պայմանագիրը: Պրտուգալացին չկարողացավ հաղթել չինական Սուպերլիգայում, երկրի գավաթի խաղարկությունում պարտվեց եզրափակչում, իսկ ասիական Չեմպիոնների լիգայում դուրս մնաց կիսաեզրափակչից։ 

4. Կարլո Անչելոտի, 15 մլն եվրո

Անչելոտին էլ այսօր աշխատանք չունի և գումար ստանում է հեռացման դիմաց: «Բավարիան» լուրջ պարտավորություններ ստանձնեց իտալացու հետ պայմանագիր կնքելիս: Անչելոտին մինչև այդ աշխարհում երկրորդ մարզիչն էր, ում հաջողվել էր 3 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այնպես որ՝ նա արժանի էր տարեկան 15 մլն եվրո արժողությամբ պայմանագրի։

3. Ժոզե Մոուրինյու, 15 մլն ֆունտ սթերլինգ

Պորտուգալացին պատրաստ է երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը, եթե ակումբը բարձրացնի աշխատավարձը: Դա Յուրահատուկի հերթական պահանջն է: Մի տեսակ հարիր չէ նաև Գվարդիոլայից պակաս վաստակել: Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով, այժմ Մոուրինյուն տարեկան 17 մլն եվրո է վաստակում: Թիմը դժվար թե Պրեմիեր լիգայում տիտղոս նվաճի, բայց Չեմպիոնների լիգայում հույսեր ունենալ կարող է։ 

2. Խոսեպ Գվարդիոլա, 15.3 մլն ֆունտ սթերլինգ

Գործող պայմանագրով Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» 17.3 մլն եվրո աշխատավարձ է ստանում: Թիմն այնքան հաջող է ելույթ ունենում, որ ղեկավարությունը պատրաստ է կատալոնացուն տարեկան 20 մլն ֆունտ արժեքով նոր պայմանագիր առաջարկել: Եթե որևէ բան չխանգարի, Պեպը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

1. Մարչելո Լիպի, 20 մլն եվրո

Առաջատարը դեռևս Լիպին է, ով Մունդիալում հաղթել է Իտալիայի հետ, իսկ Չեմպիոնների լիգայում՝ «Յուվենտուսի»: Չինաստանում էլ նվաճումներ է ունեցել «Գուանչժոու Էվերգրադի» հետ ու զարմանալի չէ, որ 2016-ի հոկտեմբերին նրան առաջարկեցին գլխավորել երկրի ընտրանին՝ դարձնելով ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը։ Առանց նրա Չինաստանը 4 խաղում 1 միավոր էր վաստակել, նրա հետ՝ 11 միավոր 6 խաղում: Մի փոքր էլ ու թիմը կկարողանար մասնակցել Մունդիալ-2018-ին:

Լրահոս
Մեսսիի պոկերն ու Բրայթվայթի փայլուն նորամուտը. Բարսելոնան ջախջախեց Էյբարին ԱՊԼ․ Չելսին հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ) Բարսելոնան իմ անցյալն է, Ռոման՝ ներկան․ Պերես «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ժոտայով Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթեց մրցակցին 6-րդ ռաունդում Բավարիան խաղավերջում հաղթանակ կորզեց Պադերբորնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նեյմարը տեխնիկայի պատասխանատուն է, իսկ Կազեմիրոն՝ մարտավարության․ Տիտե Տխուր է, որ Ֆեդերերը չի խաղալու մինչև Ուիմբլդոն. Դոմինիկ Տիմ ATP-Մարսել․ Մեդվեդևը լքում է պայքարը, Ցիցիպասը հաղթեց Պոսպիշիլին Նապոլիի հաղթարշավը շարունակվում է «Մանչեսթեր Սիթի»-ին ոչ ոք չի օգնել տիտղոսներ նվաճելու հարցում. Գվարդիոլա Նեյմարը` Լիգա 1-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստ. նա 3 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ (Տեսանյութ) Ժիրուն կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն Լուկակուն հետաքրքիր ցուցանիշ է գրանցել Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում Վարչապետը Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրեց 5-ական միլիոն դրամով Մարզիկի ձգտած միակ բարձունքն օլիմպիական ոսկին է. ամեն ինչ արվում է դրա համար. Գոռ Մինասյան Ռոնալդուն գիշատիչ հարձակվող է. Մեսսի Ո՞ր տեղում է Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լիվերպուլը հետաքրքրված է Վերդերի ֆուտբոլիստով Ռոդրին` ԱՊԼ-ի ռեկորդների հեղինակ Հայտնի է՝ որ ըմբիշները կմասնակցեն Բուդապեշտում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին Ռոնալդու. Մբապեն ֆուտբոլի ապագան է Էդգար Մանուչարյանը միացել է Ալաշկերտին Մխիթարյանը պատրաստ է Գենկի դեմ հանդիպմանը. Ռոման շարունակում է մարզումները Շիրակի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Իռլանդիայում Պաշտոնական․ Ուկրաինացի ֆուտբոլիստը տեղափոխվեց երևանյան ակումբ Բավարիայի կիսապաշտպանը ` Յուվենտուսի դիտակետում Բորուսիա Դ․-ՊՍԺ հանդիպման բոլոր գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ) ՉԼ. Սաուլի միակ գոլի շնորհիվ Աթլետիկոն հաղթեց Լիվերպուլին Նեյմարը մեղադրել է ՊՍԺ-ի բժիշկներին և ակումբի ներկայացուցիչներին «Լոս Անջելես Գելաքսին» դիտարկում է Մեսսիին ձեռք բերելու տարբերակը Նախապատրաստվելով հաջորդ խաղին. Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել «Միլանը» 9-րդ անգամ անընդմեջ չի պարտվել Վրդովված եմ, որ Բարսայի ներկայիս ղեկավարությունը կիրառում է մաֆիային բնորոշ պրակտիկա․ Ժոան Լապորտա Իտալիայում գլխավոր մարզիչը հարվածել է իր ֆուտբոլիստին փոխարինելուց հետո ու հեռացվել Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստամբուլում կայացած մրցաշարում «Այնպես չէ, որ խորթ թիմ է». Ուրարտուն նոր համալրում ունի Բարսելոնան դժվարին հաղթանակ տարավ Խետաֆեի նկատմամբ (տեսանյութ) Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց Բիլեյչուկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
website by Sargssyan