Իտալիայի գավաթ․ Անդրադարձ-փոխանցումների շնորհիվ «Յուվենտուսը» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Իտալիայի գավաթ․ Անդրադարձ-փոխանցումների շնորհիվ «Յուվենտուսը» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցել է համաքաղաքացիների` «Տորինոյի» հետ: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը մեծ առավելություն է ունեցել և հաղթել է 2:0 հաշվով:

15-րդ րոպեին գնդակը Պաուլո Դիբալայից պատահաբար անդրադառնալուց հետո հայտնվել է Դուգլաս Կոստայի մոտ, ով գեղեցիկ հարվածով առաջ է մղել «բյանկոներիին»: 67-րդ րոպեն Մարիո Մանջուկիչը գոլային անդրադարձ-փոխանցում է ստացել արդեն մրցակցի պաշտպանից, մեն-մենակ դուրս եկել դարպասապահի դիմաց և հանգիստ գրավել դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «ծեր սինյորան» մտել է կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է «Ատալանտային»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում