Մոնտելայի հաղթական նորամուտը «Սևիլյայում», «Վալենսիան» փրկվեց խաղավերջում (տեսանյութ)

Մոնտելայի հաղթական նորամուտը «Սևիլյայում», «Վալենսիան» փրկվեց խաղավերջում (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկությունում մեկնարկել է 1/8 եզրափակիչ փուլը: «Սևիլյան» արտագնա խաղում մրցել է «Կադիսի» հետ ու 2:0 հաշվով հաղթանակ տարել:

Վինչենցո Մոնտելայի նորամուտի խաղում «Սևիլյան» արագորեն երկու գոլ է խփել: 9-րդ րոպեին անհատական անցումից հետո աչքի է ընկել Նոլիտոն, իսկ 14 րոպե անց գրոհը եզրափակել է Խեսուս Նավասը: Տանտերերը բավական ակտիվ գործողություններով են աչքի ընկել: 85-րդ րոպեն Սալվի Սանչեսը 11-մետրանոց է վաստակել, սակայն նրա հարվածից հետո Սերխիո Ռիկոն փրկել է հյուրերին:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Վալենսիան» հյուրընկալվել է «Լաս Պալմասին» և մի կերպ խուսափել պարտությունից:  Պակո Խեմեսի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացնող «դեղնակապույտները» Խոնաթան Կալյերիի շնորհիվ հաշվի մեջ առաջ են անցել (39): Չնայած տարածքային առավելությունը եղել է տանտերերի կողմը՝ «չղջիկները» շատ ավելի սուր են գործել ու մի շարք գոլային պահեր ստեղծել (հարվածները` 2:17): Արդյունքում, խաղավերջում (85) փոխարինման մտած Ռոդրիգոն փրկել է «Վալենսային»` 1:1:

Տեսանյութ

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում պատասխան խաղը կկայանա հունվարի 11-ին, իսկ «Մեստալյայում»` հունվարի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում