«Australian Open»-ի լուրջ կորուստը

«Australian Open»-ի լուրջ կորուստը

Աշխարհի նախկին առաջին թենիսիստ Էնդի Մարեյը չի մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը:

«Daily Mail»-ը հայտնում է`  նման որոշման պատճառ է դարձել ազդրի վնասվածքը, որի պատճառով բրիտանացին արդեն կես տարի բաց է թողել:

«Ցավոք, այս տարի չեմ կարող խաղալ Մելբուրնում. դեռ պատրաստ չեմ: Շուտով կմեկնեմ տուն, որպեսզի կողմնորոշվեմ հետագա անելիքներիս շուրջ: Շատ բարձր եմ գնահատում երկրպագուների աջակցությունը և հույս ունեմ շուտով կորտ վերադառնալ»,- ասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոնը:

Նշենք, որ «Australian Open»-ը մեկնարկելու է հունվարի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում