«Ռեալը» «Նումանսիայի» դեմ կխաղա առանց մեկնարկային կազմի 6 ֆուտբոլիստի

«Ռեալը» «Նումանսիայի» դեմ կխաղա առանց մեկնարկային կազմի 6 ֆուտբոլիստի

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Նումանսիայի» դեմ խաղի հայտացուցակը:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել հանգստի հնարավորություն  տալ մեկնարկային կազմի 5 ֆուտբոլիստների: Հանդիպումը բաց կթողնեն Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Թոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը և Կրիշտիանու Ռոնալդուն: Ավելի վաղ վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով բացակայելու է հարձակվող Կարիմ Բենզեման:

Խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում