Ռոնալդո. Հիմա միայն Մեսսի-Կրիշտիանու պայքար կա, իմ ժամանակ մրցակցությունը շատ մեծ էր

Ռոնալդո. Հիմա միայն Մեսսի-Կրիշտիանու պայքար կա, իմ ժամանակ մրցակցությունը շատ մեծ էր

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ներկայիս ֆուտբոլը համեմատել իր խաղալու տարիների հետ:

«Բացարձակապես չեմ ցանկանում նսեմացնել Մեսսիի ու Կրիշտիանուի նվաճումները, սակայն իմ խաղալու տարիներին մրցակցությունը շատ ավելի մեծ էր: Նրանք այդքան «Ոսկե գնդակներ» չէին ստանա: Լավագույնի կոչման համար նրանք պայքարում են միմյանց միջև, իսկ ես մրցակցում էի Զիդանի, Ռիվալդոյի, Ֆիգուի ու Ռոնալդինյոյի հետ»,- «ֆենոմենի» խոսքերն է մեջբերում bild.de-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն երկու անգամ (1997 և 2002 թվականներ) է ստացել «Ոսկե գնդակ» մրցանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում