Պաշտոնական. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա» (լուսանկար)

Պաշտոնական. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա» (լուսանկար)

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վիետոն կարիերան շարունակելու է «Վալենսիայում»: Վերջինիս պաշտոնական թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ ակումբը կես տարով վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին: Համաձայնագիրը կգործի մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:

Արգենտինացին շատ մոտ է եղել Լիսաբոնի «Սպորտինգ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին առաջացել է «չղջիկների» տարբերակը: «Վալենսիայի» կազմում Լուսիանոն հանդես է գալու 8 համարի մարզաշապիկով:

Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Վիետոն մասնակցել է 12 խաղի, որոնցում գոլային գործողություններով աչքի չի ընկել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում