«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկել Մոուրինյուին

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկել Մոուրինյուին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները ցանկանում են, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շարունակի աշխատանքը:

«The Telegraph»-ի տեղեկությամբ, «կարմիր սատանաները» պորտուգալացու հետ ակտիվորեն բանակցում են գործող համաձայնագրի երկարաձգման շուրջ: Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Վերջին մեկ ամսվա ընթացքում կողմերը լուրջ քայլ են կատարել բանակցային փուլում, որի ընթացքում անգլիական ակումբը մի քանի հանդիպումներ է ունեցել «յուրահատուկի» գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն:

ՄՅՈւ-ի ղեկավարները վստահ են, որ Մոուրինյուն կցանկանա շարունակել գլխավորել անգլիական գրանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում